ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ամեն ազդեցություն ծնում է հակազդեցություն

Ամեն ազդեցություն ծնում է հակազդեցություն
21.02.2023 | 07:36

Ալիևը ակնհայտորեն իրեն դեռահաս պատանյակի նման է պահում, ինչը խոսում է նախկինում ունեցած վախերի մասին։
Բայց սա մեզ համար կենարար ընթացք է, որովհետև ամեն ազդեցություն ծնում է հակազդեցություն, ու ես վստահ եմ, որ այդ հակազդեցությունը այսօր դեռ կոփվում է մեր շատ հայրենակիցների սրտում, որը մի օր կդառնա ոգի ու կպայթի՝ ցնցելով ամբողջ տարածաշրջանը։


Իսկ ինչո՞ւ ենք հապաղում՝ շատերը կհարցնեն։
Բանն այն է, որ հասարակությունը տևական ժամանակ ապրել է որպես հաղթողի հոգեբանական տիպ, որը խաթարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Հիմա հասարակությունը բախվել է վախերի, բուտաֆորիկ ազդեցությունների ու լքվածության զգացմանը, ինչը առաջացրել է կոգնիտիվ դիսոնանս։ Սրա դեմ հասարակությունը ներքին պայքար է տանում, ինչը մոտենալու է ավարտին, ու հենց գիտակցության մեջ ամրացավ կատարվածը, և իրականությունն ընդունվեց, այնժամ ծնվելու է հակազդեցություն։
Ալիևին մեր ազգը դեռ շատ է զարմացնելու:


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 22335

Մեկնաբանություններ